ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցում է Համաշխարհային կադետական խաղերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ՊՆ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) հովանու ներքո oգոստոսի 4-ից 12-ը անցկացվող Համաշխարհային կադետական խաղերին։
Հայ մարզիկ-զինծառայողները տարբեր մրցաձևերում գրանցել են բարձր ցուցանիշներ։




Հայ մարզիկ-զինծառայողները տարբեր մրցաձևերում գրանցել են բարձր ցուցանիշներ։
Մասնավորապես՝ ոսկե մեդալներ են նվաճել Արթուր Բարսեղյանը (լող, բատերֆլյայ) և Գոռ Բեգլարյանը (թեթև ատլետիկա, թռիչք երկարություն)։ Արծաթե մեդալի է արժանացել Երվանդ Մկրտչյանը (թեթև ատլետիկա, 800մ վազք), Ռազմիկ Մկրտչյանը նվաճել է բրոնզե մեդալ (թեթև ատլետիկա, 100մ վազք):
ՀՀ ՊՆ հավաքական թիմը 20 երկրների շարքում թիմային հաշվարկով առայժմ զբաղեցնում է 2-րդ տեղը։