1354 դիտում
12:58 22-09-2014
Կադետական դպրոց Գյումրիում
Հայ-ռուսական կազակական կազմակերպությունը պատրաստվում է կադետական դպրոց բացել Գյումրիում: Միության անդամները ապագա դպրոցը հենց այս վայրում են պատկերացնում. Կազաչի պոստ կոչվող տարածքում նախկինում կազակներ էին ապրում:
Երբ տարածքի թույլտվությունն ունենան, շինարարության համար անհրաժեշտ գումարը կհավաքեն: Հայ-ռուսական կազակական կազմակերպության Շիրակի մարզի պատասխանատուն համոզված է, որ ֆինանսական դժվարություն չեն ունենա, եզակի ու կարևոր այս ծրագրին շատերը կցանկանան աջակցել: Կադետային դպրոց կարող են ընդունվել ոչ միայն Հայաստանի քաղաքացիները: Չկա նաև սեռային սահմանափակում: Կազակական միության ՇՄ պատասխանատուն վստահեցնում է, որ ընդունվողները լիարժեք կրթություն կստանան:
Հայ-ռուս կազակական կազմակերպության ատամանի տեղակալն ասում է, որ շրջանավարտները իրենց ծննդավայր չվերադառնալու դեպքում աշխատանքով կապահովվեն: Նրա խոսքով` կազակները երբեք անգործ չեն մնում:
Կազակները համոզված են` արհեստավարժ կադետը նաև հմուտ ձիավոր պետք է լինի: Այնպես որ, դպրոցից բացի նաև ախոռ կկառուցեն ու ձի կպահեն:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33999]Armnewstv.am[/url]
Նմանատիպ նյութեր
1006 դիտում
18:14 09-08-2022
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցում է Համաշխարհային կադետական խաղերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2372 դիտում
14:17 06-03-2018
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում խոհարարական դպրոց հիմնելու ծրագիրը
Այս բաժնից
478 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1270 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
754 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր