211652_close_icon
views-count1743 դիտում article-date 18:27 09-08-2022

Մածուն և թթվասեր արտադրատեսակների արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Հենրի Հարությունյանին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Վայոց ձորի մարզ, Գնդեվազ համայնք), որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:

Փորձարկման արդյունքներով՝ մածուն և թթվասեր արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չեն համապատասխանել Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Նշված արտադրամասի մածուն և թթվասեր արտադրատեսակների արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ արտադրվող մածուն և թթվասեր արտադրատեսակները իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար:
  
ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և
հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր