211652_close_icon
views-count44946 դիտում article-date 21:56 08-08-2022

Կոտայքի մարզում Mercedes C300-ով վթարի է ենթարկվել «Արարատբանկ» ԲԲԸ-ի մասնաճյուղերից մեկի կառավարիչը. կա 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննիչ Դալլաքյանի կողմից նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ օգոստոսի 7-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes E320 մակնիշի ավտոմեքենան վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Թաթուլ Մանուկյանը, Opel Zafira-ն վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 73-ամյա Վոլոդյա Մարտիրոսյանը, իսկ Mercedes C300 մակնիշի ավտոմեքենան վարել է  Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Ժորա Ավետիսյանը:

Վթարի հետևանքով Mercedes E320-ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 28-ամյա Վահե Մանուկյանն ու Opel-ի ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ, 43-ամյա  Կարեն Մարտիորսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes C300–ի վարորդ Ժ. Ավետիյանը «Արարատբանկ» ԲԲԸ-ի  Հրազդանի մասնաճյուղի կառավարիչն է:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 7-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են 2 Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները:  

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատի փրկարարաները՝ խմբի պետ Վահե Գևորգյանի գլխավորությամբ:

Օպերատիվ էին գործել նաև Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանն ու ավագ տեսուչ Աշոտ Մխիթարյանը: Ժամանել էր նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր