Շախմատի օլիմպիադա. Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին
Հնդկաստանի Չեննայ քաղաքում քաղաքում ընթացող շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի նախավերջին՝ 10-րդ տուրում, Հայաստանի հավաքականը մրցեց Ադրբեջանի հետ և հաղթեց 3:1 հաշվով:
Տղամարդկանց հավաքականի կազմում իրենց պարտիաները հաղթանակներով են ավարտել Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Սարգսյանտ սև խաղաքարերով մրցել է Շահրիյար Մամեդյարովի հետ և հաղթանակ տարել, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը 51-րդ քայլին պարտության է մատնել Նիյատ Աբասովին:
Հրանտ Մելքումյանն ու Մանուել Պետրոսյանն էլ ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները:
Այսպիսով, Հայաստանի եւ Ուզբեկստանի հավաքականները 17-ական միավորով կիսում են առաջին տեղը, և ամեն ինչ կվճռվի վերջին տուրում: