Գվարդիոլան համեմատել է Հոլանդին Մեսիի հետ
Պեպ Գվարդիոլան համեմատել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին Լիոնել Մեսիի հետ:
Երեկ նորվեգացին դուբլ ձևակերպեց ԱՊԼ-ում «Սիթիի» մեկնարկային խաղում՝ ընդդեմ «Վեսթ Հեմի» (2:0): Հետխաղյա ասուլիսում Հոլանդը դժգոհություն էր հայտնել, որ չի կարողացել երեք գոլ խփել:
«Դա լավ է, դա ինձ դուր է գալիս: Իմ բախտը բերել է լինել Մեսիի մարզիչը: Երբ նա խփում էր երկու գոլ, ապա ցանկանում էր երեքը խփել, երբ երեքն էր խփում, չորսն էր ցանկանում: Թոփ-մակարդակի ռմբարկուները երբեք գոհ չեն լինի, նրանք միշտ գոլերի ծարավ են լինում:
Հոլանդը միշտ նպատակաուղղված է դեպի դարպասները: Դա լավ նշան է: Ինձ դուր է գալիս նրա ինքնավստահությունը», ասել է կատանոլացի մասնագետը: