211652_close_icon
views-count5476 դիտում article-date 13:06 20-10-2016

Չեմպիոնների լիգա. Մեսիի հանճարի դեմ Գվարդիոլան անզոր էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տեղի ունեցան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում A, B, C, D խմբերի երրորդ տուրի հանդիպումները: Գլխավոր խաղը կայացավ Բարսելոնայում: Իհարկե, «Բարսելոնան» «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում ֆավորիտ էր համարվում, բայց քչերը կարող էին ենթադրել, որ կատալոնացիները այդպիսի խոշոր հաշվով հաղթանակ կտանեն` 4:0: Այդպիսի հաղթանակի համար կար մեկ պատճառ. Լիոնել Մեսին: Չափազանցրած չենք լինի, եթե նշենք, որ սա արգենտինացու կարիերայի լավագույն խաղերից մեկն էր: Բնութագրել նրա խաղը սովորական ածականներով բավական բարդ է. ոչ մի բառ չի կարող ճիշտ բնորոշել. Մեսիի խաղը պետք է պարզապես տեսնել: Մեսին այս խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ, վաստակեց 11 մետրանոց հարված, որը մեծահոգաբար թողեց Նեյմարին, որն էլ` իր հերթին, չիրացրեց: Իհարկե, խաղի ելքի վրա մեզ ազդեցություն ունեցավ նաև «Բարսելոնայի» նախկին, իսկ այժմ «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Կլաուդիո Բրավոյի մանկական սխալը, որի արդյունքում նա հեռացվեց խաղադաշտից: Բայց վստահ ենք, որ կատալոնացիները բոլոր դեպքերում հաղթելու էին խեղճ Գվարդիոլայի թիմին: Օրվա մյուս խաղերից կարելի է առանձնացնել «Արսենալ»-«Լուդոգորեց» խաղը: Լոնդոնցիները հաղթեցին 6:0 հաշվով, իսկ Օզիլը դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Չեմպիոնների լիգա, խմբային փուլ 3-րդ տուր [b]A խումբ [/b]«Արսենալ» (Անգլիա) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)՝ 6:0 Ալեքսիս Սանչես, 12, Թեո Ուոլքոտ, 42, Ալեքս-Օքսլեյդ Չեմբերլեն, 46, Մեսութ Օզիլ, 56, 83, 87 ՊՍԺ (Ֆրանսիա) - «Բազել» (Շվեյցարիա)՝ 3:0 Անխել Դի Մարիա, 40, Լուկաս Մոուրա, 62, Էդինսոն Կավանի, 90+3 (11մ) [b]B խումբ [/b]«Նապոլի» (Իտալիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)՝ 2:3 Դրիս Մերտենս, 30, Մանոլո Գաբիադինի, 69 (11մ) – Ադրիանո, 12, Վենսան Աբուբակար, 38, 86 «Դինամո Կիև» (Ուկրաինա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 0:2 Էդուարդո Սալվիո, 9 (11մ), Ֆրանկո Չերվի, 55 [b]C խումբ [/b]«Բարսելոնա» (Իսպանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 4:0 Լիոնել Մեսի, 17, 61, 69, Նեյմար, 89 «Սելթիկ» (Շոտլանդիա) - «Բորուսիա Մ.» (Գերմանիա)՝ 0:2 Լարս Շտինդլ, 57, Անդրե Հան, 77 [b]D խումբ [/b]«Բավարիա» (Գերմանիա) - ՊՍՎ (Հոլանդիա)՝ 4:1 Թոմաս Մյուլեր, 13, Ջոշուա Կիմիխ, 21, Ռոբերտ Լևանդովսկի, 59, Արյեն Ռոբեն, 84 – Լուսիանո Նարսիխ, 41 «Ռոստով» (Ռուսաստան) - «Ատլետիկո» (Իսպանիա)՝ 0:1 Յաննիկ-Ֆերեյրա Կարասկո, 62
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր