211652_close_icon
views-count33327 դիտում article-date 15:14 08-08-2022

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Չարենցավանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ հրամանատար Տիգրան Թորոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը և արդյո՞ք վթարի հետևանքով տուժած կամ տուժածներ կան, թե ոչ։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր