211652_close_icon
views-count46828 դիտում article-date 18:35 06-08-2022

Ավտովթար Արարատի մարզում. 33-ամյա վարորդը 07-ով բախվել է կայանված Opel-ին, ապա հացի փռի շինության պատին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
 
Ժամը 10:10-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Կոստյա Հ.-ն, իր վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով, Ազատավան գյուղի Աբովյան փողոցի 19 հասցեի դիմաց, բախվել է Արարատի մարզի բնակիչ, 55-ամյա Սահակ Հ.-ին պատկանող՝ կայանված Opel Zafira մակնիշի ավտոմեքենեային, այնուհետև բախվել նշված հասցեում գործող հացի փռի շինության պատին:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կոստյա Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:
 
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչներ Գեղամ Մովսիսյանն ու Օրջոնիկ Հայրապետյանը:
 
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությումը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Սուլթանյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:
 
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+

Նմանատիպ նյութեր