211652_close_icon
views-count43365 դիտում article-date 20:00 18-07-2024

Կոտայքի մարզում «Hyundai»-ով Աբովյանում հայտնի «Նիվիստ Եթո»-ն, ով զրկված է եղել մեքենա վարելու իրավունքից, «Լուսաբաց» ռեստորանի մոտ բախվել է կայանված «Opel»-ին, ապա շինության պատին. կա վիրավոր․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Ներսեսյանը իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում գործող «Լուսաբաց» ռեստորանային համալիրի տարածքում բախվել է 34-ամյա Ասքանազ Վանեսյանին պատկանող կայանված  «Opel» մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ է ընթացել և բախվել «Լուսաբաց» ռեստորանային համալիրի շինության պատին: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում «Hyundai»-ի վարորդը, ով զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից, և Աբովյանում հայտնի է «Նիվիստ Եթո» մականվամբ, պարեկներին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է «Chevrolet»-ի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, սակայն «Chevrolet»-ի վարորդը հակառակն է պնդել, ասելով, որ ինքը ոչ մի վթարային իրավիճակ չի ստեղծել:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  

Քննչական բաժինը պարզում է վիրավորի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Hyundai»-ի վարորդի նկատմամբ հնարավոր է առանձին քրեական վարույթ նախաձեռնվի. վարորդական իրավունքից զրկված լինելով նա չպետք է մեքենա վարեր:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր