211652_close_icon
views-count3852 դիտում article-date 11:37 04-08-2022

Պետք է միջոցներ ձեռնարկել խաղաղապահի զորախմբի մանդատը միջազգայնորեն հաստատելու ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան

Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ իրավիճկը ծայրահեղորեն սրվել է: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տեղի ունեցած մարտերի հետեւանով ԼՂ  ՊԲ-ի 19 զինծառայող վիրավորվել է, 2 զինծառայող զոհվել: Խնդրում եմ 1 րոպե լռությամբ հարգել զոհված զինծառայողների հիշատակը: Վիրավոր զինծառայողների մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց. «Այս օրերին տեղի ունեցող եւ սրանից առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ համակարգային բնույթի հարցեր են ի հայտ բերում: Բազմիցս եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի ներկայությունն ու գործունեությունը առանցքային գործոն են են արցախահայության անվտանգության ապահովման համար, եւ մենք բարձր ենք գնահատում ՌԴ ջանքերը մեր տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ապահովման հարցում: 2020-ի նոյեմբերից ի վեր ԼՂ-ում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ այդ թվում վերջին օրերի իրադարձությունները, հայ հանրության շրջանում առա են բերում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի բովանդակության եւ էության հետ կապված հարցեր:

2020-ի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերի գրավումը եւ հայ զինծառայողների գերեվարումը ռուս խաղաղապահների ներկայությամբ եւ թողտվությամբ, 2022-ի մարտի 24-ին ԼՂ Փառուխ գյուղի գրավումը կրկին ՌԴ խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական եւ  ահագնացող խախտումները, ԼՂ հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես եւ հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են:

Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը: Սա  անհրաժեշտ է եղել ի սկզբանե՝ ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի տեղակայմանը զուգընթաց: Բայց պետք է խոստովանել, որ այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը, մինչդեռ Հայաստանը դա արել է հենց 2020-ի նոյեմբերին, եւ մենք ակնկալում ենք, որ երկկողմ ֆորմատով ստորագրված այդ մանդատը գործի իր ամբողջ ծավալով:

Բացի այդ, գոյություն ունեն թեմային առնչվող մի շարք ինստիտուցիոնալ հարցեր. Մասնավորապես, 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության երրոդ կետում հստակ նշված է, որ ԼՂ-ում կա շփման գիծ, որի երկայնքով էլ տեղակայվում են ռուս խաղաղապահ ուժերը: Հենց այս տարածքն է կոչվում ՂԼ-ում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, եւ մենք ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կասեցվի ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժնումները դուրս բերվեն:

Վերադառնալով ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի մանդատի թեմային, պետի կրկնեմ, որ մեր կարծիքով Հայաստանի եւ Ռուսաստանի ստորագրությունը բավարար են այդ մանդատն ամբողջությամբ իրագործելու համար: Իսկ եթե ոչ, ապա պետք է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ  խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ:

Ես հիմա չեմ ուզում շատ աշխտնքային մանրամասներ բացել, բայց այս հարցերը մեզ հուզել են հենց 2020-ի նոյեմբերից, մենք ջանքեր ենք գործադրել կոնկրետ լուծումների հասնելու համար եւ հիմա այդ ջանքերը պետք է կրկնապատկել ու եռապատկել»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր