211652_close_icon
views-count1839 դիտում article-date 13:01 03-08-2022

Չնայած մեղադրողը միջնորդեց գրավ կիրառել, դատավորը որոշեց 3 ամսով կալանավորել Ավետիք Չալաբյանին․ «Առավոտ»

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում այսօր «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանի գործով հերթական դատական նիստում այսօր հանրային մեղադրող Արմեն Բեգլարյանը միջնորդեց Ավետիք Չալաբյանի հանդեպ որպես խափանման միջոց ընտրել գրավը։ Գրում է «Առավոտը»։

Պաշտպանները հայտարարեցին՝ թեեւ որպես խափանման միջոց գրավ կիրառելու հիմքեր չկան, իրենք կհամաձայնեն գրավի կիրառմանը, եթե դատարանն այդպես գտնի։ Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանի կալանքի ժամկետը լրացել էր հուլիսի վերջին, նա այս օրերին ազատության մեջ էր եւ չնայած կալանքի հետեւանքով խորացած առողջական խնդիրներին՝ ներկայանում էր դատական նիստերին։

Թեեւ մեղադրողը միջնորդեց գրավ կիրառել, դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց երեք ամսով կալանավորել Ավետիք Չալաբյանին եւ որոշումն ի կատար ածել դատական նիստերի դահլիճից։ Ուշագրավ է, որ մինչեւ որոշման հրապարակումը պաշտպանական կողմը ներկայացրել էր մի շարք անձանց երաշխավորագրեր, այդ թվում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, Արցախի նախագահի, Արցախի ԱԺ նախագահի, Արցախի թեմի առաջնորդի, հասարակական, քաղաքական գործիչների, բիզնես ոլորտի ներկայացուցիչների կողմից։

Մարամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր