211652_close_icon
views-count36629 դիտում article-date 21:12 02-08-2022

Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. բախվել են Mercedes G-ն ու Opel-ը, վերջինս հայտնվել է ձորակում, օպերատիվ են գործել Գյումրու պարեկները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհի՝ Մայիսյան գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes G (Յաշիկ) և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Պարեկային ծառայության Գյումրիի գումարտակի պարեկները։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։ 

Բախման հետևանքով Opel-ն էլդուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ 

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր