Պաշտոնական տվյալներով այսօր 10 անգամ ավելի թուրքական ապրանք են գնում Հայաստանում, քան անցյալ տարի․ Թաթուլ Մանասերյան
Գ
աղափարակիցներիս հետ շատ երկար պայքարել ենք թուրքական ապրանքներ ներկրելու և դրանք գնելու դեմ։ Բայց միայն 44֊օրյայից հետո «դանակը ոսկորին հասավ»' և էմբարգո մտցվեց։
Ընդամենը մեկ տարի անց էմբարգոն հանվեց և պաշտոնական տվյալներով այսօր 10 անգամ ավելի թուրքական ապրանք են գնում Հայաստանում, քան անցյալ տարի։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ու շարունակել՝ Էմբարգոյի վերացումից հետո տրամաբանությունն է՞լ վերացավ, որ մեր տված փողը վերջում զենք է դառնում, որով ոչնչացնում են մեր իսկ սերունդը։
Թաթուլ Մանասերյան
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար,
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր