1964 դիտում
16:27 20-04-2016
Ներքին թշնամին մեր միջից պետք է հանենք. նա, ով թուրքական ապրանք է գնում, հովանավորում է ահաբեկչությունը. Թաթուլ Մանասերյան
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը առաջարկում է` ուշքի գալ և «ոչ» ասել թուրքական և «այո»` հայկական արտադրանքին, և սա վերաբերում է ոչ միայն թուրքական ապրանքատեսակների հայաստանյան շուկայում սպառմանը:
«Ներքին թշնամին մեր միջից պետք է հանենք՝ նա, ով թուրքական ապրանք է գնում, հովանավորում է ահաբեկչությունը»,-այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց տնտեսագետն ու ավելացրեց. «Մարդիկ մեծ չարչարանքով գումարներ են վաստակում, այնտեղից դրանք ուղարկում այստեղ` իրենց հարազատներին, որոնք էլ թուրքական ապրանքներ գնելով` ֆինանսավորում են թուրքական ռազմարդյունաբերական համալիրը»:
Ահա, այսպիսի շղթա՝ ըստ տնտեսագետի:
Թուրքական ապրանքների կախվածության լավագույն օրինակը Թաթուլ Մանասերյանը համարում է Ռուսաստանինը, երբ Թուրքիայի հետ ավանդաբար տնտեսական հետաքրքրություններ ունի, սակայն քաղաքական հակասություններ ունեցող այս երկիրը, ուղղակի վերցրեց ու կտրեց Թուրքիայից կախվածության այդ պորտալարը:
Նմանատիպ նյութեր
2060 դիտում
14:47 25-01-2019
Համեմատե՞լ եք այն գրոշները, որոնցով մարդիկ պիտի տարեմուտ նշեին ձեր յոթանիշ թվերի հետ. Թաթուլ Մանասերյան
3906 դիտում
10:03 28-03-2020
Պանդեմիան արագացրեց ֆինանսական դժվարությունը․ Թաթուլ Մանասերյան․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
355 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
493 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
859 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ