51343 դիտում
10:47 31-07-2022
Ձեզ բացակա չենք դնի. Բաշինջաղյան 171 հասցեում բացվեց արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսներ Սերգեյի, Արտակի, Գևորգի և Վահեի հիշատակը հավերժացնող խաչքար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` հուլիսի 30-ին, Երևանի Աջանփյակ վարչական շրջանի Բաշինջաղյան 171 հասցեում գտնվող շենքի բակում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատկված, լեգենդ դարձած հերոսներ ՝Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող Սերգեյ Վարդանյանի, կամավորական Արտակ Մարգարյանի, ժամկետային զինծառայողներ Գևորգ Օթարյանի և Վահե Կարապետյանի հիշատակը հավերժացնող խաչքարի հանդիսավոր բացմանը:
Միջոցառմանը ներկա են եղել հերոսների հարազատները, Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի բարձրաստիճան սպաներ, հասարակական գործիչներ, մարտական և ծառայակից ընկերներ, հյուրեր։
Խաչքարը կառուցվել է բարերաներ Կարեն Գևորգյանի, Գեորգի Մխիթարյանի և Հովսեփ Իսկանդարյանի նախաձեռնությամբ, ովքեր հանդիսանում են անմահ հերոսների ընկերները:
Խաչքարի հանդիսավոր բացման պատիվը տրվել է հերոսամայրերին։ Օրհնության կարգը տրվել է Սրբոց նահատակաց եկեղեցու Տեր-Խորեն քահանա Մարուքյանին: Միջոցառումն ուղեկցվել է երիտասարդ երգիչներ Դավիթ Աղասիի և Մխիթար Խնկոյանի, Երևանի Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 դպրոցի սաների գեղարվեստական կատարումներով։
Միջոցառման ժամանակ Ֆիդայիներ ՈւՀԲՀԿ-ի կողմից հետմահու Սերգեյ Վարդանյանը պարգևատրվել է «Ֆիդայապետ Անդրանիկ», Գևորգ Օթարյանը՝ «
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Տիգրան Մեծ»,Վահե Կարապետյանը՝ «
Արտաշես նվաճող», Արտակ Մարգարյանը` «Գեորգ Չաուշ» մեդալներով, որը հերոսներին հանձնել են հանձնել է ՀԿ նախագահ Ս. Չիլինգարյան ու փոխնախագահ Ռ. Բալայանը:Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 532+
532+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12766 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ