Սգում ենք Գուդաուրիում ուղղաթիռի վթարի հետևանքով մարդկային կյանքերի կորուստը. ՀՀ դեսպանատուն
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը բարեկամ վրաց ժողովրդի հետ միասին սգում է Գուդաուրիում փրկարարական գործողության ընթացքում ուղղաթիռի վթարի հետևանքով մարդկային կյանքերի կորուստը։
«Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ ցանկանալով նրանց տոկունություն և ոգու ամրություն կորստյան այս դժվարին պահին»,- ասվում է Վրաստանում Հայաստանի դեսպանության ցավակցական ուղերձում:
Հիշեցնենք, որ այս ողբերգության կապակցությամբ Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված։