211652_close_icon
views-count1988 դիտում article-date 15:58 30-07-2022

Ստեփանակերտ քաղաքում և հարակից շրջաններում իրականացվել են հատուկ միջոցառումներ. Արցախի ոստիկանություն

Ոստիկանության պետ գնդապետ Արտյոմ Հարությունյանի հրամանով, երեկ հուլիսի 29-ին, Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական ու ծայրամասային փողոցներում, ինչպես նաև մայրաքաղաքը շրջաններին կապող ճանապարհահատվածներում իրականացվել են հատուկ միջոցառումներ, որի նպատակն է կանխել ու նվազագույնի հասցնել բոլոր տեսակի հանցագործությունները: Այս մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:

Վերլուծությունը ցույց է տվել, որ այսօրինակ միջոցառումների շնորհիվ, Հանրապետության տարածքում զգալիորեն նվազել են իրավախախտումներն ու պատահարները:

Ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը ստորաբաժանումների ծառայողներին ու վերակարգի պատասխանատուներին՝ նախ տվել է համապատասխան մի շարք հանձնարարականներ:

Ուժեղացված ծառայության ընթացքին հետևել ու տեղում ցուցումներ են տվել ՆԳ նախարարի առաջին տեղակալ Սամվել Պետրոսյանը, ոստիկանության պետն ու տեղակալ Վրույր Խաչատրյանը:

Հատուկ միջոցառումների շրջանակներում կանգնեցվել և վարորդների ներկայությամբ զննվել են բոլոր տրանսպորտային միջոցները, ինչպես նաև ստուգվել փոխադրվող բեռը։

Հայտնաբերվել են մի շարք խախտումներ, այդ թվում՝ առանց վարորդական իրավունքի վկայականի և անսթափ վիճակում տրանսպորտային միջոց շահագործելու դեպքեր: Ոստիկանության ծառայողները մեքենաներում հայտնաբերել են նաև շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, ինչպես նաև զենք ու զինամթերք:

Այս մասին հավելյալ տեղեկությունները կհրապարկվեն 02 հաղորդաշարի առաջիկա թողարկումներում, Police.nk.am կայքում և ՆԳ նախարարության ոստիկանության ֆեյսբուքյան էջում:

Խստացված ռեժիմով ծառայությունը Հանրապետության տարածքում կիրականացվի պարբերաբար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր