211652_close_icon
views-count1525 դիտում article-date 18:17 29-07-2022

Չավին է գլխավոր պատճառը, որ ես «Բարսելոնայում» եմ. Ժյուլ Կունդե

Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ժյուլ Կունդեն, ով «Սևիլիայից» տեղափոխվել է «Բարսելոնա», նշել է այն հիմնական պատճառներից մեկը, թե ինչու է որոշել տեղափոխվել կատալոնական ակումբ, թեև «Չելսին» նույնպես մոտ էր ֆուտբոլիստին գնելուն, հայտնում է Armsport.am-ը:

«Չավին է գլխավոր պատճառը, որ ես այստեղ եմ: Նրա խոսքերն ինձ համոզեցին, և ես ոգևորված եմ թիմի հետ աշխատելու համար:

Ակնհայտ է, որ ես և Չավին նույն կերպ ենք նայում ֆուտբոլին»,- ասել է Կունդեն:

Նմանատիպ նյութեր