211652_close_icon
views-count1326 դիտում article-date 19:55 29-07-2022

Վահե  Թորոսյանի սաները հաջողություններ են գրանցում

Երկու օր անընդմեջ   բազում շնորհավորանքներ է ստանում  ձյուդոյի  շնորհալի մարզիչ, երևանցի  Վահե  Թորոսյանը:

Սլովակիայի Բանկա Բիստրիցա քաղաքում շարունակվող  Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում, հարազատ որդուց ՝   73 կգ քաշային Արտակից բացի, երեկ պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց  նշած մարզչի  անձնական նաև  երկրորդ սանը ՝  Գոռ Կարապետյանը  / 81 կգ /: Նա  անցկացրեց վեց գոտեմարտ ,  տոնեց հինգ հաղթանակ և արժանիորեն իր տեղն ունեցավ մրցանակակիրների շարքում:

Դա երևանցի պատանու երկրորդ հաջողությունն է ընթացիկ մրցաշրջանում,  որովհետև  նա  արծաթե մեդալակիր է դարձել նաև  շաբաթներ առաջ անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությունում:

Այսօր տատամի կելնի մեր հավաքականի վերջին ներկայացուցիչ, վանաձորցի   Էրիկ Սաղաթելյանը / 100 կգ /:

Նմանատիպ նյութեր