2392 դիտում
15:12 28-07-2022
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ձևավորվել է նոր ստորաբաժանում
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամանով կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ստեղծվել է խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչություն: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:
Հիշյալ նոր ստորաբաժանման ձևավորումը պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով՝ խոշտանգումների, ինչպես նաև ոչ շահադիտական շահագրգռվածությունից ելնելով և բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ և 549-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեին վերապահված լինելու հանգամանքով:
Ներկա պահին ՀՀ քննչական կոմիտեում իրականացվում են նորակազմ վարչության համալրման և վերջինիս գործունեությունը պատշաճ կերպով կազմակերպելուն ուղղված աշխատանքներ:
Խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների դեպքերով՝ տարբեր ստորաբաժանումներում գտնվող քրեական վարույթները ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ սահմանված ժամկետում կենտրոնացվելու են նոր ստեղծված վարչությունում:
Մեկնարկային գործընթացներին զուգահեռ ՀՀ քննչական կոմիտեում ձեռնարկվում են նաև անհրաժեշտ միջոցառումներ, որոնց արդյունքում կապահովվի նոր կազմավորված ստորաբաժանման բարձր մասնագիտական պատրաստվածությունը և համակողմանի նախաքննության իրականացումը:

Նմանատիպ նյութեր
16757 դիտում
20:13 17-11-2022
Նշանակումներ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում
827 դիտում
13:23 09-01-2023
ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնում ձևավորվել է նոր ստորաբաժանում. կատարվել են կադրային նշանակումներ
502 դիտում
17:05 26-03-2024
ՀՀ քննչական կոմիտեում ձևավորվել է մարզային նոր ստորաբաժանում՝ Ապարանի քննչական բաժին
Այս բաժնից
346 դիտում
11:18 26-04-2024
Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ոստիկանություն
427 դիտում
10:31 26-04-2024
Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
787 դիտում
09:47 26-04-2024
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել