Արցախում խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել
Հուլիսի 27-ին ժամը 14:26-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 46 հասցեի հարակից տարածքում հրդեհ է բռնկվել և այրվում է չոր խոտատարածք:
Ժամը 14:27-ին փրկարար ուժերի վարչության, հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ՝ հրշեջ մեքենայով մեկնել է կանչի վայր: Հրդեհը մարվել է ժամը 14:45-ին:
Նախնական տվյալներով այրվել է մոտ 15×20 մ չոր խոտատարածք և թփեր:
Արձանագրված դեպքերի առթիվ ստուգում է իրականացնում պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: