211652_close_icon
views-count913 դիտում article-date 12:34 19-07-2014

Խոտածածկ տարածքներում դարձյալ հրդեհներ են բռնկվել

Հուլիսի 18-19-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ Մասնավորապես` Երևանի Մոլդովական փողոցի թիվ 56/1 շենքի մոտակայքում այրվել է 100 քմ խոտածածկ տարածք, Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածում` Տորք Անգեղ արձանի մոտակայքում` 3000 քմ, Արագածոտնի մարզի Վերին Սասունաշեն գյուղի գերեզմանտան մոտակայքում` 2.5 հա, Արարատի մարզի, Մասիս քաղաքի երկաթգծի մոտակայքում` մոտ 2,5 հա, Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի բենզալցակայանի մոտա¬կայքում` 35 քմ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Գ.Լուսավորիչ փողոցում, եկեղեցու մոտակայքում` 400 քմ: Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են:

Նմանատիպ նյութեր