211652_close_icon
views-count26959 դիտում article-date 23:26 26-07-2022

Արարատի մարզում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. ըստ բժշկի՝ վիրավորի վրա կա դանակի 6 հարված 

SHAMSHYAN.com-ի տեղեկություննեով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հուլիսի 24-ին Վեդու բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ստացված ահազանգի փաստով։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 21։40-ի սահմաններում նշված ԲԿ-ից ոստիկանություն հաղորդել են, որ «ձախ ազդրի թվով 2 ծակած-կտրած վերքեր, կրծքավանդակի հետին պատի թվով 4 ծակած-կտրած վերքեր, աջակողմյան հեմոպնեվնաթորքս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ 

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և ոստիկանության Արարատի բաժնի պետ Արթուր Հակոբյանը։ 

Ժամանել է նաև Վեդիի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Հակոբյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 49-ամյա Նշան Ս-ն է։ 

Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 20։30-ի սահմաններում վիրավորի բնակության վայրում վիճաբանություն է տեղի ունեցել նրա և համագյուղացի՝ 54-ամյա Վահան Խ-ի միջև, որի ժամանակ վերջինս կտրող ծակող առարկայով մի քանի անգամ հարվածել է Նշան Ս-ին։ 

Ըստ բժշկի հայտարարության՝ վիրավորի վրա եղել է դանակի 6 հարված։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Վահան Խ-ին և հանցագործության գործիք դանակ հայտնաբերելու ուղղությամբ։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր