211652_close_icon
views-count1169 դիտում article-date 19:10 25-07-2022

Վահագն Վերմիշյանը դատական նիստից հետո հոսպիտալացվել է

ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը դատական նիստից հետո կտրուկ վատացել է, շտապօգնության բրիգադը Վերմիշյանին տեղափոխել է «Էրեբունի» ԲԿ։

Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատական նիստերի դահլիճում վատացել է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը, և դատական նիստն ընդմիջվել է:

Նմանատիպ նյութեր