1719 դիտում
12:16 21-03-2019
Վահագն Վերմիշյանը նշանակվել է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ
ՀՀ կառավարության որոշմամբ Վահագն Վերմիշյանը նշանակվել է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ:
Գործադիրի նիստում Վերմիշյանը նշեց, որ մասնագիտությամբ ճարտարպետ է, 1989 թվականին՝ երկրաշարժից հետո, աշխատել է որպես Ստեփանավան քաղաքի գլխավոր ճարտարապետ: «Այնուհետև աշխատանքային գործունեությունս շարունակել եմ ՌԴ-ում, Սուդանում, Չինաստանում, Դուբայում, Եվրոպայում, նախագծել և կառուցել եմ 5 մլն-ից ավելի կառույցներ, այդ թվում՝ Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանը, մեծ օբյեկտներ, քաղաքներ՝ Սուդանում, էրիթրիայում: 1,5 տարի է, ինչ վերադարձել եմ Հայաստան և որոշել եմ աշխատել իմ հայրենիքի համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վերմիշյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Վերմիշյանին և մաղթեց հաջողություններ:
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից վերջերս ազատվել էր Ավետիք Էլոյանը և նշանակվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական:
Նմանատիպ նյութեր
8425 դիտում
16:21 10-07-2017
Վահագն Վերմիշյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական
3560 դիտում
20:19 11-10-2016
Նարեկ Սարգսյանը նշանակվել է քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ
2444 դիտում
21:11 25-11-2020
Վահագն Վերմիշյանը հացադուլ է հայտարարել
Այս բաժնից
787 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
760 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար