211652_close_icon
views-count1530 դիտում article-date 15:15 25-07-2022

Զելենսկին շարունակում է պնդել՝ «Ուկրաինան հաղթելու է»

Վլադիմիր Զելենսկին համոզված է, որ Ռուսաստանը պատերազմում հաղթել չի կարողանալու։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է անցած գիշեր հեռարձակված ամենօրյա ուղերձում, պնդելով՝ «ուկրաինացիներին կոտրել չի հաջողվի»։ Հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

«Չենք թուլանում և, ինչպես և անցած հինգ ամիսների ընթացքում յուրաքանչյուր օրը, հետագայում ևս անում ենք ամեն ինչ հակառակորդին առավելագույն կորուստներ պատճառելու, նաև Ուկրաինայի համար առավելագույն [միջազգային] աջակցությունն ապահովելու համար», - հայտարարում էր Զելենսկին։

«Նույնիսկ զավթիչներն են վստահ, որ մենք հաղթելու ենք։ Մենք դա անընդհատ լսում ենք նրանց խոսակցություններում, դա այն է, ինչ նրանք ասում են հարազատներ հետ հեռախոսազրույցների ժամանակ», - պնդում էր Ուկրաինայի նախագահը։

Նմանատիպ նյութեր