Սայիդ Իրավանին՝ ՄԱԿ-ում Իրանի նոր դեսպան
Իրանի Իսլամական Հանրապետությունը նոր մշտական ներկայացուցիչ է նշանակել Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում: Այդ մասին հայտնում է Tasnim գործակալությունը:
Սաիդ Իրավանին փոխարինելու է Մաջիդ Թահթ Ռավանչիին։
Մինչ Նյու Յորք մեկնելը, նոր դեսպանը հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։
Իրավանին եղել է Իրաքում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի քարտուղարը և միջազգային անվտանգության ու արտաքին հարաբերությունների ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալը: