211652_close_icon
views-count716 դիտում article-date 18:47 23-07-2022

Բարսելոնան հրաժարվել է ձեռք բերել Ռոնալդուին․ Mirror

Կատալոնական «Բարսելոնան» հրաժարվել է պայմանագիր կնքել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։

Ըստ աղբյուրի՝ Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշն առաջարկել է ֆուտբոլիստի ծառայությունները կատալոնական ակումբին։ Սակայն «Բարսելոնան» հետաքրքրություն չի ցուցաբերել 37-ամյա հարձակվողի տրանսֆերի նկատմամբ։

Նշվում է, որ Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի հավակնորդների թվում են եղել նաև «Բավարիան», ՊՍԺ-ն և «Ատլետիկո Մադրիդը»:

Նմանատիպ նյութեր