ՊՍԺ-ի նախագահ. Մենք կարող ենք ձեռք բերել Մեսիին և Ռոնալդուին
Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայֆին հայտարարել է, որ իր ակումբը հնարավորություն ունի ձեռք բերել համաշխարհային ֆուտբոլի երկու գլխավոր աստղերին՝ Լիոնել Մեսիին և Կրիշտիանու Ռոնալդուին:
«Այն, որ կարող ենք ձեռք բերել Մեսիին և Ռոնալդուին, դա փաստ է: Մեր ակումբում ամեն ինչ հնարավոր է:
Իհարկե, մեր գլխավոր խնդիրն է նվաճել Չեմպիոնների լիգայի տիտղոսը: Առայժմ չի ստացվում, սակայն վերջին երեք տարին մենք հասնում ենք քառորդ եզրափակիչ և դա լավ նշան է:
Հասկանում ենք, որ առաջիկա տարիները շատ դժվար են լինելու ոչ միայն ֆրանսիական, այլ նաև՝ անգլիական և իսպանական ակումբների համար», ասել է Ալ-Հելայֆին: