211652_close_icon
views-count1727 դիտում article-date 16:00 23-07-2022

Երևանում կկառուցվի շուրջ 100 նոր հիդրանտ, ևս 150-ը կնորոգվի

Երևանի բնակչության պաշտպանության համակարգի բարելավման ու մայրաքաղաքում անվտանգությունը բարձրացնելու նպատակով համայնքը նախաձեռնել է կարևոր մի շարք ծրագրեր: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջը:

2021թ. հետողական քայլեր են ձեռնարկվել նաև հակահրդեհային նոր հիդրանտների կառուցման ու հնի նորոգման ուղղությամբ:

Երևանում տեղադրված շուրջ 600 հիդրանտի գրեթե կեսից ավելին տարիներ շարունակ չէր գործում, ինչը խնդիրներ էր առաջացնում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ:

Մի քանի փուլով իրականցվող ծրագրի շրջանակում Երևանում ընդհանուր առմամբ կկառուցվի շուրջ 100 նոր հիդրանտ, ևս 150 էլ կնորոգվի: 90 հասցեում աշխատանքներն արդեն ավարտվել են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր