211652_close_icon
views-count616 դիտում article-date 11:26 23-07-2022

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիին՝ Հեղափոխության 70-ամյակի առթիվ: Այս մասին հայտնում են վարչաետի մամուլի ծառայությունից: Ուղերձում ասված է.

«Մեծարգո նախագահ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հեղափոխության 70-ամյա հոբելյանի կապակցությամբ։

Հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերություններն առանձնանում են պատմական սերտ առնչությունների վրա հիմնված բարեկամությամբ և զարգացման մեծ ներուժով։ Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ մենք հայ-եգիպտական հարաբերությունները կբարձրացնենք նոր մակարդակի՝ ընդլայնելով երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը։

Հայաստանը մեծապես շահագրգռված է Միջին Արևելքի կայունությամբ և բարձր է գնահատում Եգիպտոսի դրական դերակատարությունը տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում և ահաբեկչության դեմ պայքարում։

Մաղթում եմ Ձեզ առողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։

Նմանատիպ նյութեր