Ուկրաինան 10 միլիարդ դոլարի հացահատիկ ունի. Զելենսկի
Հացահատիկային միջանցքի ստեղծման մասին համաձայնագրի շնորհիվ շուրջ 20 միլիոն տոննա անցյալ տարվա հացահատիկի բերք կարտահանվի, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավանդական երեկոյան ուղերձի ժամանակ, փոխանցում է ZN.ua-ն։
«Այս տարի բերքը, իսկ այն արդեն հավաքվում է, ևս կարելի է իրացնել: Դրանք ֆերմերների, ամբողջ գյուղատնտեսության ոլորտի և պետական բյուջեի եկամուտներն են։ Դրանք աշխատատեղեր են։ Այժմ մենք արդեն մոտ 10 միլիարդ դոլարի հացահատիկ ունենք»,- ասել է Զելենսկին։
Նա հավելել է, որ պարենային ճգնաժամի սրությունը նվազեցնելու հնարավորություն է հայտնվել:
«Գլոբալ աղետը կանխելու հնարավորություն կա՝ սով, որը կարող է քաղաքական քաոսի հանգեցնել աշխարհի շատ երկրներում, մասնավորապես՝ մեզ օգնող երկրներում։ Եվ սա հերթական ցուցադրությունն է, որ Ուկրաինան ի վիճակի է կանգուն մնալ այս պատերազմում»,- հավելել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ երեկ Ստամբուլում Թուրքիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության և ՄԱԿ-ի ներկայացուցիչների կողմից համաձայնագիր է ստորագրվել Ուկրաինայից Սև ծովով գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար հացահատիկային միջանցք ստեղծելու մասին: