Ուկրաինան ավելի քան 1 միլիարդ դոլարի դրամաշնորհ է ստացել ԱՄՆ-ից
Ուկրաինան 1,25 մլրդ դոլարի դրամաշնորհ է ստացել Ամերիկայի Միացյալ Նահանգներից, միջոցները կուղղվեն պետական բյուջեի ծախսերի մասնակի փոխհատուցմանը, հայտնել են երկրի ֆինանսների նախարարությունից։
«Ուկրաինայի պետական բյուջեն ստացել է 1 միլիարդ 253 միլիոն ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհային միջոցներ»,- ասվում է գերատեսչության Telegram-ի ալիքում։
Ֆինանսների նախարարությունը պարզաբանել է, որ միջոցները հատկացվել են «Աջակցություն պետական ծախսերի համար՝ ուղղված Ուկրաինայում կայուն պետական կառավարման ապահովմանը» (PEACE) նախագծին։