211652_close_icon
views-count623 դիտում article-date 13:41 22-07-2022

Լուլա դա Սիլվան առաջադրվել է Բրազիլիայի նախագահի թեկնածու

«Բրազիլիայի հույսի դաշնություն» կոալիցիան հուլիսի 21-ին երկրի նախկին նախագահ (2003 – 2010) Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային պաշտոնապես առաջադրել է պետության ղեկավարի պաշտոնին հոկտեմբերին կայանալիք ընդհանուր ընտրություններում: Փոխնախագահի պաշտոնի հավակնորդ է հաստատվել Սան Պաուլուի նախկին նահանգապետ Ժերալդո Ալկմինը:

«Լուլա-Ալկմին բանաձեւն այսօր առավոտյան միաձայն հավանության է արժանացել համագումարում ներկա գտնվողների կողմից»,- ասված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Աշխատավորության կուսակցության (PT) կայքում, կուսակցություն, որը մտնում է կոալիցիայի կազմի մեջ։:

Բացի PT-ից կոալիցիայի կազմում են Բրազիլիայի կոմունիստական կուսակցությունը եւ «Կանաչ կուսակցությունը»: «Եթե դուք ցանկանաք, մեք կհոգանք այս երկրի ժողովրդի մասին: Որովհետեւ (գործող նախագահ Ժաիր) Բոլսոնարուն արժանի չէ բրազիլացի ժողովրդին»,- հուլիսի 21-ին գրել է Լուլա դա Սիլվան:

Հերթական ընդհանուր ընտրությունները, որոնցում հարավամերիկյան հանրապետության քաղաքացիները պետք է, բացի նախագահից, ընտրեն նաեւ պատգամավորներին եւ դաշնային խորհրդարանի սենատորների մեկ երրորդին, ինչպես նաեւ նահանգների նահանգապետերին, նշանակված են 2022 թվականի հոկտեմբերի 2-ին:

Անհրաժեշտության դեպքում, եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի ձայների 50 տոկոսից ավելին, հոկտեմբերի 30-ին տեղի կունենա 2-րդ փուլը: Վերջին հարցումների համաձայն՝ Լուլա դա Սիլվան ունի ամենաբարձր շանսերը դառնալու պետության հաջորդ ղեկավարը։

Նմանատիպ նյութեր