767 դիտում
18:51 20-07-2022
Նարեկ Մանթաշյանն ազատ կարձակվի գրավի դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, այսօր՝ հուլիսի 20-ին, «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին 20 միլիոն գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշում կայացրեց, հայտնում է News.am-ը։
Դատարանի որոշման հրապարակումից հետո նիստերի դահլիճում ծափահարություններ հնչեցին։
Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին եւ 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը եւ դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։ Լրատվամիջոցներում այն ստացել է «#դրոշի_գործ» անվանումը։
Մանթաշյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է որպես քաղաքական հետապնդում իր նկատմամբ։
Նշենք, որ մի քանի ամիս է՝ նա գտնվում էր կալանքի տակ։ Նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւ պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով այն մասին, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, շաքարային դիաբետը հանգեցրել է նրա կենսական կարեւոր օրգանների ախտահարմանը. «Ինսուլինային կախվածության չափաբաժինը հասնում է օրական 100 միլիգրամի»։
Ալեքսանդր Կոչուբաեւի խոսքով՝ 60 միլիգրամ ինսուլինային կախվածությունն արդեն իսկ կալանավորման պայմանների հետ անհամատեղելի է դիտարկվում։
Կոչուբաեւը չէր բացառել, որ դատավոր Ֆարխոյանը կարող է Մանթաշյանի առողջական վիճակի հարցով փորձաքննություն չնշանակելու մասին որոշում կայացնել:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2725 դիտում
21:49 24-08-2016
«Ժառանգության» անդամ Հովսեփ Խուրշուդյանը ազատ կարձակվի՝ 1 միլիոն դրամ գրավի դիմաց
20064 դիտում
19:20 20-07-2018
Վաչագան Ղազարյանը ազատ կարձակվի 1 միլիարդ դրամ գրավի դիմաց․ «Ազատություն»
13505 դիտում
01:43 28-07-2018
Յուրի Խաչատուրովը չկալանավորվեց. նա գրավի դիմաց ազատ կարձակվի
Այս բաժնից
568 դիտում
15:32 01-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
424 դիտում
15:18 01-05-2024
Այն մարդիկ, որոնք կասեն՝ թե մենք Ռուսաստանի շպիոններ ենք, նիկոլական ուղղորդված պրոպագանդա է․ Հայկ Մարության
469 դիտում
15:07 01-05-2024
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը