211652_close_icon

Իրանը դեմ կլինի Հայաստանի հետ իր սահմանի արգելափակման քաղաքականությանը. Այաթոլա Ալի Խամենեի

views-count1778 դիտում article-date 17:39 19-07-2022

Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Թեհրանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի Իրանի և Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Իրանական IRNA-ն:

«Եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու քաղաքականություն լինի, Իսլամական Հանրապետությունը դեմ հանդես կգա նման որոշմանը, քանի որ այս սահմանը հազարամյակների վաղեմություն ունեցող հաղորդակցության ճանապարհ է»,-ասել է նա։

Թուրքիայի նախագահի և Իրանի հոգևոր առաջնորդի հանդիպմանն անդրադարձ է կատարել նաև «Ալ Ջազիրա»-ն՝ նշելով, որ Խամենեին  և Էրդողանն անդրադարձել են 2020 թվականի 44-օրյա պատերազմին, որի ժամանակ Թուրքիան Ադրբեջանի ցուցաբերել է, ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական աջակցություն:

Նմանատիպ նյութեր