1021 դիտում
14:21 19-07-2022
Արտահանման ժամանակ միջազգային փոխադրման դատարկ տրանսպորտային միջոցների քաշերի վերաբերյալ տեղեկությունների ստացումը կարող է իրականացվել մաքսային հսկողությունից դուրս․ ՊԵԿ
ՊԵԿ-ը հայտարարությամբ տեղեկացնում է, որ մաքսային հայտարարագրերում ներկայացվող արտահանման ժամանակ
միջազգային փոխադրման դատարկ տրանսպորտային միջոցների քաշերի վերաբերյալ տեղեկությունների ստացումը կարող է իրականացվել մաքսային հսկողությունից դուրս։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ըստ ընդունված գործելակերպի արտահանում իրականացնող մեր քաղաքացիները և ընկերությունները, նախքան ապրանքները բեռնատար տրանսպորտային միջոցներում բեռնելը, դատարկ տրանսպորտային միջոցները կշռում էին ժամանակավոր պահպանման պահեստներում, մաքսային հսկողության ներքո՝ մաքսային հայտարարագրերում ապրանքների քաշերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու նպատակով։
ՊԵԿ-ը հայտնում է, որ արտահանման ժամանակ միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների դատարկ քաշերը ճշտելու համար դրանք ժամանակավոր պահպանման պահեստներ տեղափոխելը և մաքսային հսկողության ներքո կշռելը մաքսային օրենսդրությամբ պարտադիր գործառույթ չէ: Հետևաբար, մաքսային հայտարարագրերում ներկայացվող նշված տեղեկությունների ստացումը կարող է իրականացվել մաքսային հսկողությունից դուրս՝ փոխադրողից տեղեկությունների ստացման, նախընտրելի վայրում կշռման կամ ցանկացած այլ եղանակով։
Միևնույն ժամանակ ՊԵԿ-ը հիշեցնում է, որ բոլոր դեպքերում խիստ կարևոր է մաքսային մարմիններին ներկայացվող մաքսային հայտարարագրերում՝ ի թիվս այլ տեղեկությունների, ճշգրիտ հայտարարագրել նաև ապրանքների քաշերը: Հակառակ դեպքում՝ հայտարարագրված տեղեկություններում ռիսկերի կառավարման համակարգի ցուցումներով և այլ եղանակով ոչ ճշգրիտ տվյալների հայտնաբերումը մաքսային մարմինների կողմից կարող է հանգեցնել օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության։
Նշենք, որ ՊԵԿ-ը նախաձեռնել է ստեղծել և ներդնել համապատասխան էլեկտրոնային համակարգ, որը հնարավորության կտա ավտոմատ կերպով անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ յուրաքանչյուր բեռնատարի վերաբերյալ՝ նվազեցնելով հայտարարատուների կողմից իրականացվող անհրաժեշտ միջոցառումների քանակը։
Նշված Էլեկտրոնային հարթակի ստեղծման աշխատանքներն արդեն մեկնարկել են։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
565 դիտում
15:14 27-12-2024
Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ