211652_close_icon
views-count953 դիտում article-date 22:20 18-07-2022

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 798 դեպք, որից 331-ը՝ արտակարգ

Հուլիսի 11-ից 17-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 798 դեպք, որից 331-ը արտակարգ, այդ թվում՝ 223 հրդեհի, 1 պայթյուն, 10 ինքնասպանության փորձի դեպք, 63 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 222 կենցաղային կանչ. տուժել է 115 մարդ։

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 8 մահ:
 
Արձանագրվել է թունավորման 7 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 7 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 11 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 7 տրանսպորտային միջոց: 

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Ավելի մանրամասն

Նմանատիպ նյութեր