211652_close_icon
views-count4179 դիտում article-date 13:20 18-07-2022

Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման դեպք

Հուլիսի 16-ին ժամը 16։30-ի սահմաններում բնապահպանական օրենսդրության նորմերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ վերահսկողական  կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի վարչական տարածքում հայտնաբերել են ապօրինի ընդերքօգտագործման դեպք։

Ավազի ապօրինի արդյունահանման տարածքում տեղակայված է եղել ծանր տեխնիկա։
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր