Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում` հուլիսի 17-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 17-ին ժամը 14:00-20:00-ն կդադարեցվի Սևոստոպոլյան, Սեպուհի, Բարբյուսի փողոցների, Կիևյան 2 նրբանցքի, Կիևյան 2/1-2Բ, 5 շենքերի ջրամատակարարումը:
Հուլիսի 17-ին ժամը 11:20-17:00-ն կդադարեցվի Ալավերդի քաղաքի Շահումյան փողոցի ջրամատակարարումը:
Ժամը 13:00-20:00-ն կդադարեցվի Աշտարակ քաղաքում և Սասունիկ գյուղում ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: