Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 6-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Քանաքեռ ՀԷԿ թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
[b] 05.04.2018թ. Վեոլիա Ջուր ՓԲԸ[/b]