Արարատ Միրզոյանը ժամանել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ այսօր Թբիլիսիում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: