Նախագահ Արմեն Սարգսյանը ժամանել է Թբիլիսի՝ ներկա գտնվելու Վրաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին
Նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրավերով այսօր՝ մայիսի 25-ին, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ժամանել է Թբիլիսի՝ ներկա գտնվելու Վրաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին: