7167 դիտում
10:43 06-09-2017
Հյուսթոնի հայ համայնքին օգնելու համար հանգանակություն է կազմակերպվել. «Ամերիկայի ձայն»
Հյուսթոնի բնակիչն, ով հայ համայնքը իր ընտանիքն է համարում՝ Ֆեյսբուքում ստեղծել է հանգանակություն հավաքելու համար նախատեսված Houston Armenian Family Relief Fund էջը:
Ինչպես գիտենք Հարվի փոթորկի հետևանքով մեծապես տուժել է նաև Հյուսթոնի հայ համայնքը: Ինչի արդյունքում տեղի բնակիչ Զարեհ Աղաջանեանը Ֆեյսբուքում հանգանակություն հավաքելու նպատակով մի էջ է բացել: Էջի և հայ համայնքին օգնելու մասին մանրամասները «Ամերիկայի Ձայն»-ը պարզել է հենց Զարեհից:
Հարցազրույցի ժամանակ Զարեհը պատմեց Թեքսասում տիրող ներկայիս իրավիճակի մասին: Նա ասաց, որ քաղաքը խառնաշփոթի մեջ է, դեռ շատ հատվածներ ջրի մեջ են: Փողոցները դեռ փակ են, ընտանիքներից շատերը դեռ չեն կարողանում վերադառնալ տուն:
Զարեհը շնորհակալ է, որ Թեքսասում շատ բարեսիրտ ընտանիքներ կան և հայ համայնքի բնակիչները աջակցում են միմյանց և կացարան տրամադրում: Նա պատմեց, որ երբ շաբաթ երեկոյան ջուրը սկսել էր բարձրանալ իր ընկերները առաջարկել էին հավաքել իրերն ու տեղափոխվել իրենց տուն: Միմյանց հանդեպ հայերի ցուցաբերած աջակցությունը շատ է հուզել նրան:
Զարեհ Աղաջանեանի խոսքերով, տուժած հայ ընտանիքների թիվը դեռ մեծանում է: Այս պահի դրությամբ գտել են 21 հայ ընտանիք, ովքեր մեծապես տուժել են Հարվի փոթորկի հետևանքով: Բացի ջրի հասցրած հետևանքները տներին նաև վնասել են ուժգին քամիները՝ ավերելով տանիքները:
Զարեհը նաև տեղեկացրեց, որ հանգանակության միջոցով հավաքված գումարը ամբողջությամբ կբաժանեն այդ ընտանիքներին:
Նրա խոսքերով, տրամադրվող օգնությունը իհարկե միայն գումարի տեսքով չէ: Սան Անթոնիոյից երկու զինվորական տղաներ մեքենայով գնացել են Հյուսթոն օգնելու, մի քանիսն էլ ժամանել են Գլենդելից, Լոս Անջելեսից իրենց մեքենաներով: Զարեհն ասում է, որ բոլորի սիրտը ցավում է իրենց համար և հասնում են օգնության ինչպես, որ կարող են:
Հյուսթոնի հայ համայնքի տղաները նավերով գնում են մարդկանց տները և փորձում փրկել գույքը, որքան հնարավոր է:
Ֆերյսբուքում Զարեհ Աղաջանեանի ստեղծած էջ կարող եք այցելել այս հղումով Houston Armenian Family Relief Fund և գումարը տրամադրել Ֆեյսբուքի միջոցով: Էջն արդեն $24,000 հանգանակություն է հավաքել և դրա հավաքած ողջ գումարը կբաշխվի Հյուսթոնում Հարվի փոթորկից տուժած բոլոր հայ ընտանիքների միջև:
Թեքսասի հայ համայնքին գումարային օգնություն կարող եք տրամադրել նաև Հյուսթոնի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու միջոցով այցելելով https://www.stkevork.org/relief էջ:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4016433.html]«Ամերիկայի ձայն»[/url]:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5303 դիտում
09:54 30-08-2017
Հյուսթոնի հայ համայնքը հայտնվել է Հարվի ծովամրրկի կիզակետում. «Ամերիկայի ձայն»
2770 դիտում
09:31 16-07-2022
Մոսկվան հսկայական լծակներ ունի օգնելու կամ վնասելու հայ-թուրքական գործընթացին. «Ամերիկայի ձայն»
1024 դիտում
16:08 10-02-2023
Շրջափակված Արցախի կառավարությունը որոշել է կազմակերպել դրամահավաք Սիրիայի հայկական համայնքին օգնելու համար
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»