211652_close_icon

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացավ դատարանի դահլիճում․ NEWS.am

views-count57856 դիտում article-date 16:15 15-07-2022
Երեւանի աընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ եւ նա կորցրեց գիտակցությունը՝ ընկնելով աթոռից: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանը մահացավ: Գրում է NEWS.am-ը։

Նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքի ժամանակ, նա նստած տեղից թեքվեց ու ընկավ գետնին: Դատարանի դահլիճում խառնաշփոթ առաջացավ: Ներկաները փորձում էին օգնություն ցուցաբերել նրան: Շտապօգնություն կանչեցին:

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ մայիսի 17-ից, չնայած բազմաթիվ ահազանգերին, որ ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Նմանատիպ նյութեր