211652_close_icon
views-count3333 դիտում article-date 23:16 18-05-2022

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը կալանավորվեց

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը երկու ամսով կալանավորվել է, այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը  ձերբակալվել էր համացանցում և զանգվածային լրատվության միջոցներում «Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու և մտացածին գաղափարներով նրանց էթնիկ ծագումնաբանությունը կասկածի տակ դնելու համար։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել էր, միաժամանակ քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:

Նմանատիպ նյութեր