1501 դիտում
15:15 14-07-2022
«Սեքյուրիթի դրիմի» գործառույթը կիրականացվի ՊՈԱԿ-ի միջոցով
Կառավարությունն այսօրվա նիստում Հայաստանում «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին որոշում կայացրեց:
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն ասաց, թե կազմակերպությունը տեխնիկական միջոցների օգտագործմամբ օժանդակելու է հանցագործությունների և վարչական իրավախախտումների հայտանբերմանը, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի վարչական իրավախախտումների գործերով վարույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնմանը, իսկ այլ դեպքերում՝ լիազոր մարմնի պահանջով տեսալուսանկարահանող համակարգերով հավաքված տեղեկություններ տրամադրելու միջոցով օժանդակելու է վարույթին։
Ընդ որում, հայտնաբերված վարչական իրավախախտումներով գանձված տուգանքները օրենքով սահմանված կարգով մուտքագրվելու են պետական բյուջե։
«Բացի այդ, նախատեսվում է, որ «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կմիանա Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպում իրականացնող «Փարկինգ սիթի սերվիս» փակ բաժնետիրական ընկերության ծրագրին, ինչպես նաև դեղատների, զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինությունների, առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերի, հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայության օբյեկտների, խաղատների և խաղասրահների մուտքերը տեսաձայնագրող համակարգերին։
Ընդ որում, ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերի ֆինանսավորման աղբյուր են հանդիսանալու ՀՀ Ոստիկանության յուրաքանչյուր տարվա բյուջեով «Հավատարմագրային կառավարման ծառայություն» գնման առարկայի գծով նախատեսվող հատկացումները։ Օրինակ, տվյալ նպատակով ընթացիկ տարվա բյուջեով նախատեսված է 3․272,2 մլն․ դրամ, որից 2․559,0 մլն․ դրամը՝ հավատարմագրային կառավարման հանձնված համակարգերի (գույքի) կառավարման, շահագործման և տեխնիկական սպասարկման փաստացի ծախսերի հատուցման, իսկ 713,0 մլն․ դրամը՝ հավատարմագրային կառավարչի վարձատրության գծով հատկացումներն են (ներառյալ՝ 5․379,8 մլն․ դրամ ԱԱՀ-ը)։
Ըստ այդմ, ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերը իրականցվելու են ի հաշիվ վերը նշված հատուցման ծախսերի և դրա սահմաններում, քանի որ այդ ծախսերն ամբողջությամբ ներառում են հավատարմագրային կառավարչի՝ «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի պահպանման, այդ թվում՝ հավատարմագրային կառավարման հանձնված համակարգերի (գույքի) կառավարման, շահագործման, տեխնիկական սպասարկման նպատակով կատարվող ծախսերը», - նշվում է որոշման նախագծում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այն գործառույթը, որն իրականանցում էր «Սեքյուրիթի դրիմ»-ը, հիմա վերցնում են ու իրականացնում են ՊՈԱԿ-ի միջոցով:
«Այս որոշման համար վերջին կաթիլը հանդիսացել է այն, որ երբ մրցույթ ենք հայտարարել եւ փորձել ենք հնարավորինս այդ մրցույթի պայմաններով պաշտպանել հանրային շահը, ու տեսել ենք, որ մրցույթային օրենսդրությունը մանիպուլյացիաների համար է օգտագործվում, մրցութային սխեմաներ են օգտագործվում: Մենք որոշել ենք ընդհանրապես այս թեման ֆունդամենտալ ձեւով փակել:
Ինչու ավելի շուտ չէինք կայացնում այս որոշումը, որովհետև գործառույթը բավականին բարդ է ու մեր հիմնական խնդիրն այն էր՝ արդյոք կկարողանանք պետական տանիքի ներքո այդ գործառույթն իրականացնել: Բավականին երկար ժամանակ աշխատանքներ են արվել, ու մենք հիմա համոզված ենք, որ այդ գործառույթները պատշաճ ձևով կիրականացվեն, եւ այստեղ խոսակցություն չի լինի, թե պետությունը եկամտի որ մասը ում հետ պետք է բաժանի: Մենք ամբողջ եկամուտը բերում ենք պետական տիրույթ»,-նշեց վարչապետը:

Նմանատիպ նյութեր
17277 դիտում
20:10 12-04-2019
«Սեքյուրիթի Դրիմի» տնօրենն անջատել է Երևանի երթևեկության վերահսկման համակարգը. նրան մեղադրանք է առաջադրվել. NEWS.am
10367 դիտում
23:28 22-05-2019
Սեքյուրիթի Դրիմի նախկին տնօրենը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Armtimes.com
Այս բաժնից
934 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
991 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
706 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում