17307 դիտում
20:10 12-04-2019
«Սեքյուրիթի Դրիմի» տնօրենն անջատել է Երևանի երթևեկության վերահսկման համակարգը. նրան մեղադրանք է առաջադրվել. NEWS.am
[url=https://news.am/arm/news/506883.html?fbclid=IwAR2ZdnNE_wWaikTZkfMhk-wfuao0VlwDDiMrRXgVMqC_vOM1ZVRt8CZdLdo]NEWS.am[/url]-ը գրում է. «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը, որը մեկ ամիս առաջ Քննչական կոմիտեում հաղորդում էր տվել ընկերությունում կատարված ենթադրյալ չարաշահումների դեպքի մասին, մեկ այլ գործով մեղադրյալի կարգավիճակ ունի։ ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին, որ ապրիլի 8–ին Ղլեչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-257-րդ հոդվածի 1-ին մասի (Համակարգչային համակարգը կամ ցանցը շահագործելու կանոնները խախտելը), ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասի (Պաշտոնական փաստաթղթեր, դրոշմներ կամ կնիքներ հափշտակելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի (գողություն կատարելը) հատկանիշներով։
Ըստ գործի նյութերի՝ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության գործադիր մարմնի ղեկավարը մուտք է գործել ընկերության համակարգչային համակարգ և գործով դեռևս չպարզված անձի միջոցով անջատել է Երևան քաղաքի երթևեկության վերահսկման համակարգը, փոխել դրա գաղտնաբառը, ինչը խաթարել է տվյալ համակարգի աշխատանքը։
Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/506883.html?fbclid=IwAR2ZdnNE_wWaikTZkfMhk-wfuao0VlwDDiMrRXgVMqC_vOM1ZVRt8CZdLdo]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
10412 դիտում
23:28 22-05-2019
Սեքյուրիթի Դրիմի նախկին տնօրենը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Armtimes.com
1531 դիտում
15:15 14-07-2022
«Սեքյուրիթի դրիմի» գործառույթը կիրականացվի ՊՈԱԿ-ի միջոցով
Այս բաժնից
766 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
703 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը
826 դիտում
19:47 31-01-2025
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է սոցիալական ցանցերում իր անունից տարածվող կեղծ տեղեկության մասին