211652_close_icon
views-count33634 դիտում article-date 10:55 14-07-2022

Ավտովթար՝ Երևանում. 61-ամյա վարորդը Daewoo-ով մխրճվել է 48-ամյա վարորդի բեռնատարի մեջ, կա վիրավոր ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչատուր Գինոսյանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել հուլիսի 12-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ 

Այդ օրը, ժամը 13։30-ի սահմաններում Գ. Հասրաթյան փողոցում՝ թիվ 14 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 61-ամյա Հովհաննես Մ-ի վարած Daewoo մակնիշի ավտոմեքենան և 48-ամյա Վահե Մ-ի վարած Renault մակնիշի բեռնատարը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Daewoo-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 74-ամյա Հենրիկ Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Սուրեն Ասոյանն ու Ալբերտ Ավետիսյանը։

Ահազանգով ժամանել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Գոռ Թադևոսյանն ու պետի տեղակալ Սամվել Սամվելյանը։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր